Մի քիչ Կառնուտի մասին :)
Փետրվարի 9-ին միջին և ավագ դպրոցի աշակերտների հետ ուղևորվեցինք Շիրակի մարզ, գյուղ՝ Կառնուտ։ 10րդ դասարանից միայն ես և Լուսինեն էինք: Սկզբում ժամանեցինք Ախուրյանի ջրամբար, իրոք այդպիսի սառած գեղեցկություն առաջին անգամ էի տեսնում: Հետո ճանապարհը շարունակեցինք դեպի Կառնուտ գյուղ ավելի կոնկրետ Կառնուտի միակ դպրոցը, որտեղ ոչ միայն գիտելիք էին սովորում այլ նայև գյուղագործություն: Շատ զարմանալի է երբ 7-16 տարեկան երեխաները օգնում են ընտանիքներին այդպիսի ծանր գործերով, նաև ուսուցիչները շեշտեցին, որ սեպտեմբերին երեխաները ամբողջովին կոշտ ձեռքերով են գալիս դպրոց: Այդ բաները մի կողմ դրած նրանք շատ հյուրընկալ և դրական մարդիկ էին հաճելի էր, երբ պատմում էին իրենց առօրյաի մասին, թե ինչպես են նրանք անցկացնում դասերը: Նաև շատ տպավորիչ էր գյուղական հյուրասիրությունը, որտեղ ոչ մի գնված մթերք չկար:
Comments
Post a Comment