Բարեկենդան
https://movsisyannune.com/2012/02/16/%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AE%D5%A5%D5%BD%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4/
Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է,
հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու
անհոգության մեջ: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի
կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային , ինչպես նաև
ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի,
խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության
երկու շաբաթ: Այդ օրերին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում: Բարեկենդանի օրը մինչև իսկ չքավորներն ու աղքատներն էին վայելում տոնական
սեղանը: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Comments
Post a Comment