Ճամփորդությունից երկար ժամանակ է անցել, բայց ուզում եմ պատմել ….




Ճիշտ է, արդեն մեկ տարի է ինչ սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում, սակայն պիտի նշեմ, որ առաջին անգամ եմ մասնակցում Սևանի ռազմամարզական ճամբարին: Ճամփորդել, ճամբարների մասնակցել, սիրում եմ, իհարկե, նաև հաճախ ճամփորդում: Այս անգամ ճամբարի կազմակերպման մասին տեղեկացա ընկեր Ջուլիից և միանգամից որոշեցի մասնակցել:
Հուլիսի 13-ի առավոտյան վաղ էի արթնացել ու պատրաստակամ սպասում էի դեպի «Ժայռ» ճամբար մեկնելուն: Ճամբարը գտնվում է մեր Գեղամա գեղեցկուհու՝ Սևանա լճի ափին: Անհանգստությունս ու սպասումներս խառնվել էին, քանի որ գիտեի որ ճամբար մեկնող խմբի մեծամասնությունը նորեկներ են, բայց կազմը շատ հետաքրքիր, բանիմաց, մարդամոտ ու մարդկային արժեքներով օժտված երեխաներ են իսկ կազմակերպիչներից զգացինք մեծ քրոջ հանդուրժողականություն ու սեր, մայրական խնամք ու հոգատարություն, սեր բոլորիս հանդեպ և յուրաքանչյուրիս առանձնակի մոտեցում: Ժամը 13:00-ն Էր, երբ հասանք տեղ, և, անմիջապես, տեղավորվեցինք սենյակներում, ապա ճաշեցինք և խումբն ուզում էր ուղղակի ջրի մեջ հայտնվել երևանյան տապից հետո։ Ինչպես միշտ Սևանը մեզ հյուրընկալ դիմավորեց: Մաքուր օդը, երեկոյան մեր հավաքները, զրույցները, Սևանի հայելանման մակեևույթը այնքան գեղեցիկ էին ու խորհրդավոր, որ մեզ ստիպում էին երկար մնալ ափին: Ճամբարային առօրյան նկարագրելը, ժամ-ժամ լուսաբանելը, թողել եմ ընկերներիս, ովքեր էլ պատմել են իրենց բլոգներում, որոնց կարող եք ծանոթանալ իմ նյութի վերջում: Ես ընդամենը մի քանի բան կառանձնացնեմ մեր ճամբարից որոնք ինձ համար պարզապես հավես անելիքներ էին, զբաղվածություն ու կարողությունների ձեռքբերում: Իրականում ես պարզեցի, որ ձեռքերով ծեփամածիկ քսելը հավես էր, ճամբարականներով ճաշի սեղան պատրաստելը՝ նույնպես, այդ թվում նաև Սևանի ափին մարմնամարզությունը, ինտելեկտուալ խաղերը, միասին հոգեբանական թեստեր անցկացնելը, երգը, պարը։ Եղանակն անձրևային էր, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի: Շնորհակալ եմ ….

Comments

Popular Posts