Կրթահամալիրի իմ խորհրդանիշը
Արդեն երրորդ տարին է ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և կան մի շարք բաներ, որ դարձել են որպես խորհրդանիշ օրինակ` մարդկանց ( ուսուցիչ-աշակերտ) շփումը, դպրոցի դրական միջավայրը, բազմակողմանի զարգացողությունը, ազատ հագուստը, մտածելակերպը և ճանապարհորդությունները։
Ինձ համար կարևոր հատկանիշ այն է, որ
կրթահամալիրը աշակերտին տրամադրում է բազում նոր զգացողություններ, օգնում բացահայտել ինքը իրեն։ Նոր զգացողություններից մարդ ապրում է լիարժեք, իրեն ավելի զարգացած է զգում։
Նաև կրթահամալիրի շնորհիվ աշակերտը շփվում է տարբեր մարդկանց հետ և հետագայում նա կարող է շփվել ու համագործակցել ամեն մեկի հետ։
Դա էլ իմ համար կրթահամալիրի խորհրդանիշն է։
Comments
Post a Comment