Ճիշտ է արդեն ձմեռ է, բայց պետք է գրեմ աշնան մասին, թե ինչպես է նա ազդել իմ վրա: Իմ կյանքում այս աշունը այդքան էլ վառ գուներով և աշնանային անուշ  հոտով չէր: Իհարկե  աշնանը մարդիկ դառնում են ավելի թույլ ու զգայուն նրանց ավելի շատ  է ջերմություն հարկավոր, բայց այս աշունը ինձ մոտ  կարծես մի ոգի լիներ, ով միշտ ինձ հետ էր: Ես նրան չէի նկատում, բայց նա ինձ բաց չթողեց երեք ամիս: Նա կարծես ոչնչացնում էր իմ մեջ ցանկությունը, ինչ որ մի բան անելու, ստեղծելու և ապրելու: Այնպիսի տպավորություն էր, թե երեք ամիս ինձ մոտ կրկնվել է նույն օրը՝ արթնանում  էի դժվարությամբ, գնում դպրոց, դասերին իջքան էլ փորձում էի միևնույնն է այդպես էլ չէի կարողանում կենտրոնանալ՝ ուղեղիս մառախուղի պատճառով, այդպես մի կերպ սպասում էի դասերի ավարտին հետո գնում տուն կամ պարապմունքի, գիշերներն էլ համոզում էի ինձ քնել և դա կրկնվում էր ամեն օր: Խուսափում էի երկար ժամանակով դուրս գալ տանից, որովհետև վախենում էի: Վախենում էի փորձելուց: Փորձելուց մաքրել այն մառախուղը, որը մի քիչ առաջ ասեցի կուտակվել էր ուղեղումս: Զգում էի այնպիսի բաներ, որոնք չեմ կարծում թե կզգաի ուրիշ եղանակի: և ես նկատի ունեմ աշունը, որպես տարվա եղանակ  և կարևոր չէ տաք է դրսում թե ցուրտ: Միևնույնն է իմ մեջ կար մի բան, որը ինձ հանգիստ չէր տալիս երեք ամիս: Ամբողջ մարմինս ներքուստ դողում էր այնպես՝ ինչպես աշնան վերջին տերևը, որը նույնպես դողալով պայքարում էր մինչև վերջին վարկյան, բայց դե  կան բաներ,  որը քեզանից կախված չեն: Ուղղակի ժամանակի հարց է միևնույնն է կգա գարուն և տերևը նորից հետ կգա: Ճիշտ է հիմա ձեզ մոտ կստեղծվի տպավորություն, իբրև թե ատում եմ աշունը, բայց դա այնքանել այդպես չէ: Իմ կարծիքով աշունը այն միակ եղանակն է որում դու զգում ես: և զգում ես իրական մի զգացողություն, որը շատ է տարբերվում  այն բոլոր զգացողություններից, որը կարող ես զգալ մյուս բոլոր եղանակներին և շատ դեպքերում դա անբացատրելի է: Կարծես թե աշունը դա հնարավորություն է որպեսզի կյաքդ սկսես նոր էջից, ու իհարկե այդ ուղեղի մառախուղը այն ուղղակի հավաքում է քո բոլոր վատ մտքերը և հիշողությունները, որոնք պետք է ոչնչանան բայց դրանից առաջ  պետք է այդ ամենը հիշել:

Comments

Popular Posts