Վարդենիկի արկածները և անկախության տոնը Արմաղանում
Անկեղծ ասած չգիտեմ, թե ինչպես սկսել ինքս էլ չեմ հասկանում թե ինչ կատարվեց այդ երեք օրվա ընթացքում։
Շատ ուրախ եմ, որ ժամանակ անցկացրեցի ինձ հարազատ մարդկանց միջավայրում և ում էլ, որ չէի ճանաչում հենց առաջին օրվանից էլ մտերմացանք։
Մեծ տպավորություն ստացա Վարդենիկ գյուղի բնակիչների հյուրընկալությունից, անկախ ամեն ինչից նրանք մեզ ընդունեցին, հյուրասիրեցին իրենց այգիների բարիքներից, յուրահատուկ խարույկի կարտոֆիլից և անմահական տնական կոմպոտներից ու պահածոներից։
Ամսի 21-ին գնացինք Արմաղան սակայն ուժգին քամին թողեց մեզ ճանապարհի կեսին, սակայն դա էլ էր բավական հիանալ մյուս սարերի տեսարանով։
Դրական և հրաշալի ժամանակ անցկացրինք ընկեր Նելիի, ընկեր՝ Արտակի գեղագիտական բակում, կիթառի և խարույկի շուրջ։
Հաջորդ օրը վերադառնալիս այցելեցինք Իշխանավանք, սակայն վատառողջ լինելու պատճառով ես մնացի մեքենայի մեջ, բայց մեր լավ վարորդ Սարգիսը նկարել և ցույց էր տալիս որպեսզի ես էլ տեսնեմ։
Շնորհակալ եմ բոլորից այդ մի քանի օրում ինձ զանազան էմոցիաներ նվիրելու համար։ <33
Comments
Post a Comment