Ես եմ
Ես Հակոբյան Արփին եմ` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի շրջանավարտ։ Երեք տարի է ինչ սովորում եմ կրթահամալիրում: Կրթահամալիրի շնորհիվ ձեռք եմ բերել նոր ծանոթություններ, գիտելիքներ տարբեր ոլորտներում, հետաքրքիր և ուսուցողական ճանապարհորդություններ և ամենակարևորը գտել եմ` ինքս ինձ, ինչպես ապրել կյանքում:
Իմ մասին կարող եմ ասել, որ բացահայտել եմ իմ մեջ տարբեր մարդկանց հետ շփվելու ունակություն, փորձում եմ օգնել դիմացինիս,ե նա ունի դրա կարիքը, չեմ խառնվում ուրիշների կյանքին և էլի շատ հատկություններ որը ինձ լիովին մարդ է դարձնում։
Ունեմ շատ հետաքրքրություններ, դրանք են` քանդակագործություն, լուսանկարչություն, լեզվաբանություն։
Ուսումս շարունակելու եմ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում:
Կյանքից փորձում եմ վերցնել միայն դրականը, նաև սկսել եմ ուսումնասիրել մարդու հոգեբանությունը, որովհետև իմ համար ամենակարևոր բանը դա մարդու ներքին հանգստության հասնելն է, և եթե դա ինձ մոտ լավ ստացվեց կսկսեմ օգնել մյուսներին ևս։
Այսպիսով սա ես եմ` մի աղջիկ, ով դեռ շատ նպատակներ ունի այս կյանքում և շատ շնորհակալ եմ Կրթահամալիր ամեն մարդուն ով թեկուզ իր վատ կամ լավ քայլով իմ կյանքում դեր է խաղացել և ես հասել եմ նրան ինչ ներկայումս եմ։
Comments
Post a Comment