Անհատական ուսումնական պլան
Այն ամենը ինչ կատարվում է հիմա մեզ հետ, ապագայում մնալու է պատմության մեջ։ Ցանկանում եմ պատմել ձեզ իմ տնային առօրյայի մասին։ Չնայած նրան, որ ամեն օր ունենում եմ անհատական պարապմունքներ ընդունելության քննությունների համար, փորձում եմ գտնել ժամանակ` ինքնակրթությամբ զբաղվելու։ Ազատ ժամանակ նայում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր: Չեմ կարող թվարկել անուններով, քանի որ բավականին շատ են եղել։ Վերջին տեսածս` եղել է Դավիթ Սաֆարյանի "Տաք երկիր, Ցուրտ Ձմեռ" ֆիլմը ոչ այդքան հայտնի ֆիլմ, բայց բավականին գեղեցիկ է և հիշվող. Ֆիլմում պատկերված է Հայաստանի ցուրտ և մութ ժամանակները, երբ էլեկտրականությունը ընդհամենը մի քանի ժամ էին միացնում, երբ մարդիկ հացը կտրոնով էին ստանում։ Իսկապես խորհուրդ կտամ դիտել այն մարդկանց ովքեր մտածում են, որ հայերը ոչ մի լավ ֆիլմ չեն կարողանում նկարել։ Հուսամ կմտափոխվեք! Նաև սկսել եմ ուսումնասիրել Շամանիզմը, Շամանական ավանդույթները և նրանց երգերը։ Այդ ամենի մասին կարդում եմ անգլերենով, որպեսզի լեզվին էլ ավելի հմտանամ։ Շուտով բլոգումս կտեսնեք նյութեր այդ ավանդույթ