ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ուշադրություն

Միավոր ժամանակի ընթացքում մարդու վրա ազդում են տարբեր գրգռիչներ, և մեր գիտակցությունն ի վիճակի չէ առավելագույն հստակությամբ յուրացնելու դրանք: Շրջապատաող բոլոր առարկաներից և երևույթներից մարդը առանձնացնում է միայն նրանք, որոնք որոշակի հետաքրքրություն են ներկայացնում կամ համապատասխանում են նրա պահանջմունքներին, կյանքի պլաններին: Մարդկանց ցանկացած գործունեություն պահանջում է օբյեկտի առանձնացում և նրա վրա կենտրոնացում: Հոգեկան երևույթների մեջ ուշադրությունը հատուկ տեղ է գրավում, դա ինքնուրույն հոգեկան գործընթաց չէ և անհատի հատկությունների թվին չի պատկանում: Միաժամանակ ուշադրությունը միշտ ներառվում է մարդու գործունեության ու իմացական գործնընթացների մեջ և արտահայտում է անձի հետաքրքրությունների թվին չի պատկանում:
Ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն և կենտրոնացվածությունն է դեպի որոշակի առարկաները, երևույթները, որոնք անձի համար ունեն նշանակություն:

Ուշադրության առանձնահատկությունները:

  1. Կենրոնացում : Արտահայտվում է ուշադրության կենտրոնացվածության աստիճանը տվյալ առարկայի վրա: Այն վառ դրսևորվում է, երբ վիրաբույժը վիրահատում է, սովորողը դաս է լսում:
  2. Ծավալ: Արտահայտվում է առարկաների, օբյեկտների այն քանակը, որոնք միաժամանակ կարող են ընգրկված լինել ուշադրության ոլորտում և ընկալվել: Հետաքրքիր է, որ աղջիկների ուշադրության ծավալն ավելի մեծ է, քան պատանիներինը:
  3. Տեղափոխելիություն : Մարդը գիտակցաբար իր ուշադրությունը մի օբյեկտից տեղափոխում է մեկ այլ օբյեկտի վրա: Օրինակ, երբ սովորողը դաս է կարդում համառոտագրում:
  4. Բաշխում: Միաժամանակ մի քանի օբյեկտներ ուշադրության ոլորտում պահելու և մի քանի գործ կատարելու հնարավորություն է: Օրինակ, երբ վարորդը միաժամանակ վարում է մեքենան, հետևում է երթևեկության կանոններին, զրուցում: Դա հնարավոր է իրականացնել, եթե որոշ գործողություններ ավտոմատացված են:
  5. Կայունություն : Արտահայտվում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության տևականությունը:
  6. Ցրվածություն: Ուշադրությունը տևականորեն որևէ օբյետկի վրա կենտրոնացնելու անկարողությունն է: Անհետաքրքիր դասի արդյունքում Ձեր մեջ նույնպես կարող է ցրվածություն առաջանալ:


Ուշադրության տեսակները
  1. Արտաքին : Մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի առարկաները: Օրինակ, երբ հանդիսատեսը համակ ուշադրությամբ հետևում է դերասանի խաղին:
  2. Ներքին : Մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհի բովանդակությունը: Օրինակ, երբ քնելուց առաջ մարդը խորհում է իր ապագայի մասին:
  3. Ոչ կամածին: Մարդն ինքնաբերաբար, իր կամքից անկախ ուշադրություն է դարձնում որևէ երևույթի վրա: Օրինակ, երբ դասարանում բոլորը լարված լսում են դասը, հանկարծ միջանցքից լսվում են վեճի բարձր ձայներ, սովորողներն իրենց ուշադրությունն ուղղում են ձայնի կողմը:
  4. Կամածին : Մարդը, ունենալով կոնկրետ նպատակ,կամքի լարումով հոգեկան գործունեությունն ուղղում է որևէ առարկայի կամ երևույթի վրա: Օրինակ, երբ վարորդը մեքենան վարելիս հետևում է երթևեկության կանոններին:
  5. Հետկամածին: Ծնվում է որպես կամածին ուշադրություն, ապա հետաքրքրության առաջացման շնորհիվ դառնում ոչ կամածին:

Հիշողություն
Հիշողությունը մարդու անձի, նրա ես-ի և ինքնագիտակցության ամբողջականության և անընդհատության հիմքն է: Հիշողությունն ընկած է անձի բոլոր հոգեբանական գործընթացների հիմքում:
Այն  ամենը, ինչը մարդն ընկալում է, անհետ չի կորչում: Ուղեղի մեծ կիսագնդերի կեղևում պահպանվում են գրգռման գործընթացների հետքերը: Դրանք գրգռման կրկնակի առաջացման հնարավորություն են տալիս նաև այն ժամանակ, երբ այն առաջացնող գրգռիչը բացակայում է: Դրա շնորհիվ մադրը կարողանում է մտապահել, իսկ հետո վերարտադրել յուրացրած գիտելիքները: Ինչպես ընկալումը, այնպես էլ հիշողությունը նույնպես արտացոլման գործընթաց է, բայց այս դեպքում արտացոլվում է ոչ միայն, ինչն անմիջականորեն ներգործում է տվյալ պահին, այլ նաև այն, ինչը տեղի է ունեցել անցյալում:
Հիշողությունն ընկալվածը հոգեկանում մտապահելու, պահպանելու և հետագայում վերարտադրելու ընդունակությունն է :

Comments

Popular Posts