Վայրէջք վերլուծություն
Այս բանաստեղծության մեջ Թումանյանը, իր հոգու
հանգստության համար բարձրանում է վեր դեպի լեռը, որտեղ թողնում է իր հոգու խանգարող, ցավալի ճնշող հոգսերը։ Թումանյանը փոխաբերական իմաստով լեռան բարձրունքը համեմատում է մարդու հոգեւոր վերելքի հետ եւ այդ ամեն մութ ու չոր իրականության վրայով 40 տարի ճանապարհ է անցնում հոգու խաղաղության հասնելու համար: Թումանյանի բանաստեղծության թեման ազատությունն է, հայ ժողովրդի դարերով երազած ազատ հայրենիք, ազատ մարդկանցով։
Վայրէջք
Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝
Շիտակ, անվեհեր
Գընում եմ ես վեր—
Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։
Շիտակ, անվեհեր
Գընում եմ ես վեր—
Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։
Քառասուն տարի ճամփովն ահարկու
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու։
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու։
Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,
Ե՛վ փառքը, և՛ գանձ,
Ե՛վ քեն, և՛ նախանձ—
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին։
Ե՛վ քեն, և՛ նախանձ—
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին։
Եվ էն ամենը, արդ նայում եմ ես—
Տեսնում եմ նորից
Տեսնում եմ նորից
Իմ լերան ծերից—
Էնպես հասարա՜կ, դատարկ են էնպե՛ս…
Էնպես հասարա՜կ, դատարկ են էնպե՛ս…
Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով
Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև։
Comments
Post a Comment