Ալտերնատիվ ռոք

Ալտերնատիվ ռոք (անգլ.՝ Alternative rock, այլընտրանքային ռոք), ժամանակակից երաժշտության մեջ մի տերմին է, որով հասկացվում են ռոք-երաժշտության ոչ ավանդական տարբեր ուղղվածություններ։ Տերմինը հայտնվել է 1980-ականներին ԱՄՆ-ում։ Այժմ ալտերնատիվ ռոքը բաժանվում է երկու խմբի։ Առաջինն 1980-ական թվականների խմբերն են, իսկ երկրորդը 1990-ական թվականներին ստեղծվածները, որոնք կատարավում էին անձնական նույնականացման համար։ 1991-1993 թվականներին այդպիսի նույնականացում էին օգտագործում ավանդական էստրադային խմբերը, որոնք առանց փոխզիջումների գնացին արվեստի ուղղությամբ։
«Ալտերնատիվ ռոք» անվանումն ավելի շատ օգտագործվում է ԱՄՆ-ում։ Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում ավելի հաճախ օգտագործում են «ալտերնատիվ երաժշտություն» և «ալտերնատիվա» արտահայտությունները։
ԱՄՆ-ում 1980-ական թվականներին ի քանի ռադիոկայաններում և քոլեջներում առաջին անգամ սկսեցին նվագել ալտերնատիվ ռոք։ Առևտրային ռադիոտների մեծամասնությունը արհամարհում էին այդ ժանրը։ Մեծ Բրիտանիայում ալտերնատիվ ռոք հայտնի դարձավ այնպիսի դիջեյների կողմից, ինչպիսիք էն Ռիչարդ Սկիները, Էննի Նայթենհեյլը և Ջոն Պիլը, ովքեր աջակցում էին ալտերնատիվ երաժշտությունը ԲիԲիՍի հեռուստաընկերությունում։ 1980-ական թվականների կեսերին ԱՄՆ-ում ալտերնատիվ ռոքը հայտնի և տարածված դարձավ շատ քոլեջների ռադիոտներում։ Դա հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ում հայտնվեց նոր հասկացություն՝ «քոլեջ-ռոք»:
1986 թվականին MTV-ն Ամերիկայում սկսեց ցուցադրել գիշերային հաղորդաշար ալտերնատիվ ռոքի մասին։ Արդյունքում Հյուսիսային Ամերիկայում WFNX, KROQ ընկերությունները սկսեցին նվագել ալտերնատիվ ռոք։ 
https://www.youtube.com/watch?v=Soa3gO7tL-c 

Comments

Popular Posts