Ազատություն




Մենք բոլորս ծնվում ենք ազատ լինելու համար: Ազատությունը որոշվում է տարբեր ասպեկտներից, և տարբեր մշակույթների համաձայն ազատությունը տարբերվում է մյուսներից։ Բոլորը ցանկանում են ազատ և անկախ լինել : Անել այն, ինչ ուզում են, ապրել որտեղ ուզում են, ուտել այն ինչ ուզում են, սովորել այն ինչ ուզում են և ընտրել այն կրոնը, որը մոտ է իրենց հոգուն և որին ի սրտե հավատում են: Իմ տեսանկյունից, մենք կարող ենք ազատ ապրել `հաշվի առնելով մյուսների իրավունքները, ազատ ապրելու համար: «Ազատ ապրել» ասելով չենք հասկանում, որ կարելի է անել այն ինչ փչի խելքիդ, վիրավորել մարդկանց, ասել այն ինչ մտածում ես, հաշվի չառնելով մնացածի կարծիքը և չմտածելով, որ կարող ես ոտնահարել ինչ-որ մեկի զգացմունքները։ Չենք հասկանում նաև այն, որ կարելի գործել հանցանքներ ու մնալ անպատիժ։ «Ազատություն» բառը բոլորը տարբեր կերպ են հասկանում և ընկալում։ Տարբեր երկրներում և աշխարհի մասերում կան ազատության տարբեր չափանիշներ։ Որոշ երկրներում օրինակ՝ չի թույլատրվում հագնել բաց զգեստներ կամ ընդհանրապես չի թույլատրվում բացի ավանդական հագուստից ուրիշ հագուստ կրել։ Դա անընդունելի է, որ մարդ չի կարող հագնել այն ինչ ուզում է, չի կարող բացել մարմնի այն հատվածը, որը ուզում է։ Կամ խոսենք մեր դպրոցներից, օրինակ ինչու է Ֆինլանդիայում թույլատրվում, որպեսզի երեխաները գան դպրոց ինչպես ուզում են, նույնիսկ կարելի է գիշերանոցով դպրոց գնալ։ Իսկ Հայաստանում (բացի որոշ դպրոցներից այդ թվում նաև մեր՝ Մխիթար Սեբաստացի կրթակահամլիրից) և մի շարք ուրիշ երկրների դպրոցներում սև և սպիտակ հագուստը պարտադիր է։ Իսկ աղջիկների համար պարտադիր են կիսաշրջազգեստները, և պարտադիր է նաև մազերի հավաքված և հարդարված լինելը։ Այսինքն արգելվում է լինել այպես ինչպիսին կաս և հագնել այն ինչ ուզում ես։ Այստեղից էլ արդեն ծագում է անազատությունը։ Եկեք պատկերացնենք, թե ինչքան երեխաներ, աղջիկներ, տղաներ հաճույքով կգնաին դպրոց եթե իրենց ազատություն տային արտաքին տեսքի և հագուստի վերաբերյալ։ Որոշները կարող են ասել, որ դա ժամանցի վայր չէ այլ դպրոց է՝ որտեղ բոլորը հավասար են։ Բայց ինչու՞ է մեր հասարակությունը շեշտը դնում այս հարցում արտաքնային հավասարության վրա։ Կարևոր չէ թե մարդ ինչով է հաճախում դպրոց, պատռված ջինսերով թե խիստ երկար կիսաշրջազգեստով, կարևորը ուղեղում եղած գիտելիքն է, որը ավելի հաճույքով ճեռք կբերվի եթե դու լինես այն կերպարով, որը սրտիդ մոտ է։ Սա էլ է կապված ազատության հետ, ապա ինչու՞ չենք կարող տալ այդ ազատությունը և վերջապես քիչ կարևորություն դարձնել արտաքին տեսքին…

Comments

Popular Posts