Իմ երազանքները աշխարհը

                 
                                                                                                               Մեր աշխարհը այնքան մեծ է և միևնույն ժամանակ այնքան փոքր։ Մեր աշխարհը լավն է, բայց միաժամանակ լի շատ վատ բաներով, անարդարություններով։ Ես չգիտեմ թե ինչու այս աշխարհում այսքան բացասական բաներ կան, որոնց կողքին լավ բաները շատ քիչ են թվում։ Կուզեի, որ ինձ գոնե մեկ անգամ հնարավորություն տաին փոխելու ամենինչ այս աշխարհում։ Կուզեի դարձնել մարդկանց բարի և հասարակ։ Կուզեի վերացնել բոլոր անարդարությունները, սուտը, երկերեսանիությունը, կեղծիքը, շահամոլությունը… Այս տողերը գուցե չավարտվեն եթե մինչև վերջ նշեմ այն, ինչը կուզեի մեկընդմիշտ վերացնել։ Կուզեի, որ մարդիկ չունենաին մարմիններ, ունենային միայն հոգիներ, որպեսզի տեսանելի լիներ թե մարդն իրականում ինչպիսին է։ Կուզեի տեսնել մեր աշխարհը ավելի գունեղ, պատված գեղեցիկ վայրերով ու շատ կենդանիներով։ Կուզեի, որ երկինքը գոնե մի քիչ մոտ գար ինձ, որ կարողնայ դիպչել աստղերին։ Կուզեի ծովերի ու օվկիանոսների խորքերը սլանալու հնարավորություն ստեղծվեր, որ երբ ցանկանաիր կտրվել իրականությունից՝ լողալով հասնեիր խորքերը ու կարողանաիր մի քանի ժամ մնալ այդպես ջրի տակ։ Աշխարհը կուզեի տեսնել բարությամբ շրջապատված։ Որ երբ ուրիշ մոլորակներից գաին և տեսնեին, նմանեցնեին մեր մոլորակը ատոմի՝ որի մեջ չկան բացասական էլէկտրոններ, կա միայն դրական լիցք և ուրիշ ոչինչ։ Այսպիսին կուզեի լիներ աշխարհը, հեռու վատից ու չարից, ատելությունից ու կեղծիքից…

Comments

Popular Posts