Ես կարծում եմ բախտից բողոքել պետք չէ։ Իրականում ամեն մարդու բախտը, փոխաբերական կերպով ասած, իր ձեռքերում է։ Իհարկե սա մետաֆոռա է. պարզապես դառնալով չափահաս մարդիկ իրենք են պատասխանատու իրենց ճակատագրի համար։ Իմ կարծիքը ես կարող եմ հիմնավորել նրանով, որ անձը ունի ընտրության հնարավորություն։ Օրինակ՝ ամեն ոք կարող է ազատ ընտրել իր ապագա մասնագիտությունը։ Ժամանակակից հասարակության մեջ դժվար թե մարդուն ինչ-որ մեկը ստիպի անել ընտրություն, որը նա չի ուզում անել։ Բողոքել ճակատագրից - նշանակում է դադարել գնահատել այն, ինչ ունես։ Իսկ գնահատելը ինչ-որ ճակատագիրը քեզ տվել է շատ կարևոր է։ Երբեմն մարդուն բարդ ճակատագիր է բաժին ընկնում։ Պատահում է լինում է վիշտ, առաջանում են խնդիրներ. նրանք շարքով թափվում են մարդու գլխին։ Այդ ժամանակ շատ ես ուզում լաց լինել ու բողոքել բախտից։ Բայց բավական է միայն լաց լինել իսկ հետո մաքրել արցունքներն ու գնալ առաջ քո ճանապարհով, ապրել։ Երկար նստել և ողբալ, ինչպես ես կարծում եմ, պետք չէ։ Դա ոչ մի օգուտ չի բերում։ Պետք է միայն փոխել ճակատագիրը լավ ուղղությամբ։ Այս թեմայի մեջ խորանալով, ես սկսեցի հետևություններ անել։ Ճակատագրից բողոքել, իհարկե, կարելի է։ Սա մեր հասարակության մեջ ոչ ոք չի արգելում, քանի որ մարդն ազատ է և իրավունք ունի դրսևորել իրեն, ինչպես կուզի։ Բայց չարժե այդպիսի բան անել։ Սա է իմ կարծիքը..




Comments

Popular Posts