Երկխոսություն իմ Ես ի հետ

         
                                                                                                                                Իմ Ես ը և Ես… Շատ հաճախ ու կարելի է ասել միշտ մենակության մեջ լինելով զրուցում եմ ինքս ինձ հետ, պատմում եմ ինքս ինձ այն ամենի մասին ինչ կատարվում է շուրջս։ Պատմում եմ ինձ, և ոչ ուրիշներին, որովհետև մտքերս կարող եմ միայն ինձ վստահել։ Հարցեր եմ տալիս և փորձում եմ գտնել հարցերիս համար պատասխաններ։ Երազում եմ շատ, ամեն վայրկյան, երազանքներս են օգնում ապրել այս անմարդկային աշխարհում, օգնում են կտրվել իրականությունից։ Հաճախ հասկանալով ու գիտակցելով որոշ բաներ կռվում եմ ինքս ինձ հետ, ստիպում եմ մոռանալ, մտածել ինչ-որ ուրիշ բանի մասին, փորձում եմ ինչքան հնարավոր է թաքցնել տխրությունս բոլորից, վախենալով, որ ինձ չեն հասկանա։ Շրջապատված լինելով այդքան շատ մարդկանցով, մեկ է ինձ մենակ եմ զգում։ Ինձ թվում է, որ չեմ գտնի երբեք մեկին ում հետ կկիսեմ բոլոր մտորումներս, գաղտնիքներս, միգուցե նաև զգացմունքներս։ Նույնիսկ երբեմն ինձնից եմ ամաչում, բայց նաև հասկանում եմ և ասում եմ ինձ, որ պետք է ուրախ լինեմ, որ մտածելու կարողությունս չեմ կորցրել։ Երբեմն կոպիտ եմ լինում մարդկանց հետ և օրերով փակվում եմ ինքս իմ մեջ։ Գծում եմ սահմաններ և դուրս չեմ գալիս այդ սահմաններից, չեմ թողնում ոչ-ոքի, որ անցնեն իմ գծած սահմանից ներս։ Վախենում եմ, որ մարդիկ կցավեցնեն ինձ, չէ որ նրանք միշտ են այդպես անում։ Մեկ մեկ ինձ թվում է թե շուրջս բոլորը ռոբոտներ են, քայլող համակարգիչներ ՝ այլ ոչ թե մարդիկ։ Նրանց ծրագիրը կայանում է նրանում, որ ցավ պատճառեն միմյանց։ Ես դա չեմ ուզում ընդունել։ Այ թե ինչու եմ ինձ իմ ամենալավ ցրուցակիցն ու ընկերը համարում։ Ո՞վ ինձ կհասկանա ավելի լավ, քան ես ինքս։ Այս փաստն էլ երբեմն տանջում է։ Իզուր չէ ասված որ » Մարդիկ ծնվում են մենակ և ապրում են մենակ, մնացացը միայն խաբկանք է»։ Ինչքանել ուրիշները սիրեն ինձ, թեկուզ հարազատներս, ծնողներս, մեկե գալիս է պահ երբ նրանք ինչ-որ հարցի շուրջ չեն համաձայնվում, չեն հասկանում, ժամանակ չեն ունենում ինձ լսելու: Ամեն մեկն իր կյանքն ունի և ես հասկանում եմ նաև այն, որ մարդիկ չեն կարող միշտ ինձ ժամանակ և ուշադրություն հատկացնել։ Այս իրականությունն է, որ դարձրել է ինձ իմ լավագույն ընկերը, ունկնդիրը, համախողն ու աջակիցը։ Այս իրականությունն է, որ դարձրել է ինձ այնպիսին ինչպիսին կամ։ Ես չեմ կարող նկարագրել ինձ, ասել լավն եմ, թե ոչ բայց Ես Ես եմ։ Չեմ պատրաստվում փոխվել ինչ-որ մեկի համար։ Կլինեմ և ցույց կտամ ինձ միշտ ինչպես կամ ու կշարունակեմ լինել իմ լավագույն ընկերը։ Շնորհակալ եմ, որ այսպիսին եմ…

Comments

Popular Posts