Համացանցային մեմ
Համացանցային մեմը գործողություն, երևույթ, արտահայտություն կամ ինչ-որ մեդիա է, որը տարածվում է համացանցի շնորհիվ: Մեմը միտք, վարքագիծ կամ ոճ է, որը տարածվում է մարդկանց շնորհիվ: Համացանցային մեմը կարող է լինել նկար, հիպերհղում, տեսահոլովակ, կայք կամ հեշթեգ: Այն կարող է լինել ընդամենը բառ կամ արտահայտություն, որը դիտավորյալ տառասխալ է պարունակում: Այս փոքր շարժումները հաճախ են տարածվում մարդկանց միջև սոցիալական ցանցերի, բլոգների, էլփոստի կամ լուրերի շնորհիվ: Մեմ բառը առաջինն օգտագործել է Ռիչարդ Դոքինսզը 1976 թվականին իր «The Selfish Gene» գրքում, մշակութային տեղեկության տարածվելը բացատրելու նպատակով: Համացանցային մեմ հասկացությունը առաջինն առաջարկել է Մայք Գոդվինը «Wired» ամսագրի 1993 թվականի հունիսի թողարկման մեջ:
Համացանցային մեմը կարող է մնալ նույնը կամ կարող է ժամանակի ընթացքում ենթարկվել մեկնաբանությունների, նմանակումների և պարոդիայի շնորհիվ փոփոխության: Համացանցային մեմերը կարող են զարգանալ և տարածվել շատ արագորեն, երբեմն նույնիսկ կարող են հասնել աշխարհահռչակ ճանաչվածության մի քանի օրում: Համացանցային մեմերը սովորաբար առաջանում են հասարակական շփումներից, փոփ մշակույթի մեջբերումներից կամ հաճախ հանդիպող իրավիճակներից: Մեմերը հաճախ օգտագործվում են վիրուսային մարքեթինգում, որպես էժան զանգվածային գովազդի միջոց: Հաճախ այն մեմերը որոնք միջինից բարձր ճանաչության են հասնում շատ շուտ են մոռացվում, իսկ այն մեմերը, որոնք չեն հասնում իրենց ճանաչության գագաթնակետին, շարունակում են օգտագործվել:
առաջին մեմը.

Comments
Post a Comment