Քանդակն իմ կյանքում

Կարծես թե կյանքումս եկել էր այնպիսի ժամանակ, որ պետք էր փոփոխությունկատարեի և  անակնկալ կերպով կարդացի գրասենյակի նամակը, որտեղասվում էր, որ բացվել է քանդակի դպրոց, բայց Ավագ դպրոցից դիմողներ դեռչեն եղել: 
Իրոք ես նույնպես չգիտեմ ոնց, բայց դա ինձ թվում է կյանքիս ամելավվորոշումներից է եղել քանդակագործությամբ հետաքրքրվելը, քանի-որ արդենորոշել եմ ուսումս շարունակել Գեղարվեստի ակադեմիայի՛քանդակի բաժնում:Ի դեպ հիասքանչ ընկեր Ալիսան ով նույնպես այդտեղ է սովորում մեզ հիանալիճանապարհորդություն նվիրեց դեպի ակադեմիան: 
Եթե անկեղծ առաջին դասին գաղափար չունեի, թե ինչ է լինելու, ես ուղակիմարդ էի, ով սիրում էր արձաններ և կյանքում չէի մտածել, որ կարող եմ ես էլպատրաստել այնպիսի աշխատանքներ,  որոնց մեջ մարդը կգտնի իրհանգստությունը և իր իսկ պատկերացրած իմաստը: 
Քանդակների մեջ գրավիչ են հիմնականում նրանց նյութականությունը,շոշափելիությունը և տակտությունը: Քանի որ սա դեռ իմ մեկ ամիսն է քանդակիդպրոցում ես պատրաստում եմ պլաստիրինով և կավով: 
Իմ աշխատանքներում ավելի շատ հորինված կերպարներ են, քանի որ եսցանկանում եմ նրանց միջոցով  մարդկանց նոր էմոցիաներ փոխանցել:
Ես ինքս շատ ոգեշնչվում եմ անոնիմ քանդակագործների աշխատանքներից,որոնցից են  օրինակՙ Հոլանդացի ջութակահար հուշարձանը կամ Դո Հո Սու-իԿարման ԱՄՆ-ում:


Comments

Popular Posts