Էռնեստ Հեմինգուեյ«Ծերունին և ծովը»

Ծերունին ձկնորսություն է անում իր նավակով Գոլֆստրիմում: Արդեն ութսունչորս օր է՝ նա ոչ մի ձուկ չի որսացել: Առաջին քառասուն օրը նրա հետ է օգնական տղան: Սակայն տղայի ծնողներարգելել են տղային ձկնորսության գնալ ծերունու հետ և ուղարկել են նրան ավելի հաջողակ ձկնորսի հետ։ Սակայն տղան, նվիրված մնալով ծերունուն, ամեն գիշեր այցելում է նրա հյուղակը, նրան սնունդ էր բերում և ծերունու հետ քննարկում ամերիկյան բեյսբոլը և նրա սիրելի մարզիկ Ջո Դիմաջիոյին։
Գործողությունները զարգանում են Կուբայի փոքրիկ ձկնորսական քաղաքում: Ծերուկ Սանտյագոն սովորեցրել է տղային՝ Մանոլինին, ձուկ որսալ: 
Առավոտյան ծերունին պատրաստում է նավակը և իրեն օգնող Մանոլինին ասում, որ այսօր հավատում է հաջողությանը:
Ձկնորսական նավերը մեկը մյուսի ետևից դուրս են գալիս ծով: Ծերունին սիրում է ծովը և մտածում է ծովի մասին, որպես կնոջ: Խայծ է դնում կեռիկներին և գցում ջուրը: Սպասում է: Բարձր խոսում է թռչունների և ձկների հետ: Նա զգում է ջրի հատակին կատարվող ամեն բան: Ահա կարթաթելերից մեկը ցնցվեց: Զգում է ահավոր ծանրություն և ուժ, որը ձգում է կարթաթելը: Սկսվում է մի քանի ժամ տևող դրամատիկ պայքարը ծերունու և հսկայական ձկան միջև: Փորձում է քաշել թելը, բայց դա չի հաջողվում: Ափսոսում է, որ տղան իր հետ չէ: Բայց դեռ լավ է, որ ձուկը քաշում է կողմ և ոչ թե ցած:
Անցնում է չորս ժամ: Կեսօր է: Ծերունին մտածում է, որ այսպես երկար չի կարող շարունակվել: Ի վերջո ձուկը կսատկի և նրան հնարավոր կլինի մոտեցնել: Սակայն ձուկը դիմացկուն է:
Գիշեր է: Ձուկը հեռացնում է նավակը ափից: Հեռվում երևում են Հավանայի լույսերը: Ծերունին հոգնած է, բայց չի թողնում կարթաթելը: Մտածում է ձկան մասին: Անգամ խղճում է նրան: Քանի դեռ չի մեռել, չի բաժանվի ձկանից:
Ձուկն արդեն ուժեղ չէ ձգում: Թուլացել է: Սակայն ծերունու ուժերը ևս հատնում են: Վերջապես ձուկը սկսում է երևալ: Այն շատ գեղեցիկ և երկու անգամ մեծ է նավակից: Երևալով ջրի մակերևույթին՝ նորից սուզվում է, և ծերունին ստիպված է լարել ուժերը: Աստծուն չի հավատում, սակայն սկսում է կարդալ «Հայր մերը»: Ուզում է ցույց տալ ձկանը, թե ինչի է ընդունակ մարդը:
Անցնում է ևս մի օր: Ծերունին շեղվելու համար հիշում է բեյսբոլային մրցումները: Հիշում է, թե ինչպես է ձեռնամարտում հաղթում հզոր նեգրին, իսկ հետո որոշում այլևս չձեռնամարտել, որովհետև ձեռքն անհրաժեշտ է նրան ձկնորսության համար:
Պայքարը ձկան հետ շարունակվում է: Ձուկը մե´րթ մոտենում է նավակին, մե´րթ հեռանում: Պատրաստում է տեգը, որ հասցնի ձկանը վերջին հարվածը: Համոզում է ձկանը հանձնվել: Ձուկը սուզվում է:
Երբ ձուկը դուրս է գալիս հաջորդ անգամ, ծերունին հարվածում է: Զգում է սրտխառնոց և թուլություն: Մոտեցնում է ձկանը և կապում նավին: Հաշվում է ձկան արժեքը և կարծում, որ մեծն Դի Մաջոն կարող է հպարտանալ իրենով:
Անցնում է մի ժամ: Երևում է առաջին շնաձուկը: Սկսում է հոշոտել ձկանը: Ծերունին հարվածում է նրան և շնաձուկը իջնում է հատակը՝ իր հետ տանելով տեգը և ձկան մի մեծ կտոր: Ծերունին խորհում է: Մարդուն կարելի է հաղթել, բայց անհնար է ոչնչացնել:
Մի կտոր ձուկ է ուտում: Նկատում է շնաձկների մոտեցող խումբը: Դիմավորում է նրանց թիակին ամրացված դաշույնով: Շնաձկները հարձակվում են ձկան վրա: Ծերունին կռվում է նրանց հետ: Մեկին սպանում է: Ի վերջո շնաձկները ետ են մնում: Նրանք այլևս ուտելու բան չունեն:
Երբ ծերունին հասնում է ափ, բոլորը քնած են: Նրա ձկանից մնացել է միայն կմախքը: Ափին տղան դիմավորում է հոգնատանջ ու լացող ծերունուն: Մանոլինը հանգստացնում է ծերունուն: Հավատացնում է, որ ինքը հաջողություն կբերի նրան և որ շատ հմտություններ ձեռք բերելուց  հետո կկարողանա իսկապես օգտակար լինել:
Առավոտյան ափ են գալիս հարուստ զբոսաշրջիկներ: Զարմանում են ձկան կմախքի չափերի վրա: Մատուցողը փորձում է բացարտրել նրանց նախօրյակին տեղի ունեցած դրաման, սակայն նրանք հեռու են դա հասկանալուց:

Comments

Popular Posts