Յալթայի կոնֆերանս
1945թ. Յալթայի կոնֆերանսի ժամանակ Ստալինն առաջին անգամ Չերչիլին հյուրասիրեց մեկ գավաթ հայկական կոնյակ: Չերչիլին այնքան դուր եկավ հայկական կոնյակի համը, որ խնդրեց Ստալինին՝ ամեն ամիս մեկ արկղ ուղարկել իրեն: Ստալինն այդպես էլ վարվեց: Բայց մեկ անգամ Չերչիլը նկատեց, որ հայկական կոնյակի համը փոքր-ինչ փոխվել է: Պատճառն այն էր, որ այդ կուպաժի ստեղծող Մ. Սեդրակյանն այդ ժամանակ աքսորված էր Օդեսա: Ստալինն, իմանալով այդ մասին, հրամայեց անհապաղ ազատ արձակել Մ.Սեդրակյանին և վերականգնել գլխավոր տեխնոլոգի իր պաշտոնին:
Comments
Post a Comment