Երևանյան լիճ․ ջրի աղտոտումը տարածվում է քաղաքից դուրս

Երևանյան լճի ջրի աղտոտվածությունը խնդիր է ոչ միայն երևանցիների, այլև Արարատյան դաշտի մի շարք գյուղերի համար։ Մինչև 90-ական թվականները Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար համայնք ոռոգման ջուր հասնում էր Երևանյան լճից, սակայն հիմա պատկերն այլ է: Ջուրը հասնում է փոքր չափաքանակով, իսկ ջրանցքում աղտոտումներ ու խցանումներ լինելու պատճառով` գյուղացիներին ջուր չի հասնում, հասածն էլ պիտանի չէ ոռոգման համար: Երեւանի քաղաքապետարանը ինչ-որ ժամանակ ծրագրել է մաքրել լիճը. : Գետերով ջրամբար են լցվում բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկությունների, մասնավոր տնատերերի կենցաղային և շինարարական աղբը, կեղտաջրերը և այլն: Եւ քաղաքապետարանն անմիջապես նշում է, որ որոշակի քայլեր է ձեռնարկել, որպեսզի մաքրի Երեւանյան լճի ափամերձ տարածքները, հավաքի աղբը: Միջոցառման տարեթվերը 2009-2010 թվականներն են: Արդեն 2018 թիվն է բայց , միևնույնն է, լճի խնդիրը չի լուծվել: Աղտոտումը կատարվում է մշտապես, բացի այդ, բնակչության աճի հետ մեկտեղ ավելանում է: Իսկ լճի մաքրման  միջոցառումները ժամանակավոր են եւ պարտադիր բնույթ չեն կրում: Նաև լճում անցկացվում են թիավարության դասեր, և երեխաները կարող են հիվանդություններ ձերք բերել լճի աղտոտվածությունից: 

Comments

Popular Posts