Բառարանընթերցման ֆլեշմոբ


          Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս
Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…

ողջակէզ - Այրուող զոհ, մատաղ
հուր - կրակ, խանդ 
մթար- մթություն, լույսի չգոյություն, խավար
կարկաչ - ջրի ձայն, գլգիլ 
մարմար - քարի տեսակ, կուճ
նժույգ - ձի, երիվար
սրընթաց  - արագ ընթացող 
աշխարհ - տիեզերք, երկրագունդ, միջավայր, հայրենիք, երկիր, մարզ
մահ - կյանքի վերջ, անշնչացում, վախճան, անէացում,անկենդանություն
փռել - սփռել, տարածել



Comments

Popular Posts