ՎԻԼ-ԺՈՒԻՖ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԸ. ԿՈՄԻՏԱՍ

Տվյալ նյութը պատմում է մի հոդվածի մասին, որը տպագրվել էր «Նովոյե վրեմյա» ռուսական թերթում 2001 թվականին:
1991 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիային կից փարիզյան բժշկական համալսարանում Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդության եւ մահվան թեմայով դիսերտացիա է պաշտպանել` ապացուցելով, որ կոմպոզիտորը հոգեկան հիվանդ չի եղել եւ չի տառապել մտագարությամբ:
Երբ Կոմիտասը վերդառնում էր Թուրքիայի հարավից՝ աքսորից, չնայած նրան, ոևր նա գտնվում էր հոգեբանական խիստ ճնշված վիճակում, նրա մոտ հոգեկան հիվանդության ախտանիշներ չէին նկատվում: Նրա մոտ այդ վիճակը կարելի է բացատրել հայերի ցեղասպանությամբ: Սակայն 1916թվականին, Կոմիտասը նորից վերսկսում է իր կոմպոզիտորական գործունեությունը: 
Ցավոք, աշնանը նա կրկին ընկավ դեպրեսիայի մեջ, եւ նրան տեղափոխեցին Կոստանդնուպոլսի թուրքական զինվորական հոսպիտալ, իսկ 1919 թվականին` Փարիզի Վիլ-Էվրարի հոգեբուժարան: Այնուհետեւ, 1922 թվականի օգոստոսին Կոմիտասին տեղափոխեցին Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան, որտեղ պայմաններն ավելի համեստ էին, իսկ բուժման ծախսերը` քիչ: Այստեղ էլ, 1935 թվականին կոմպոզիտորը կնքեց իր մահկանացուն: Ըստ Ֆով-Հովհաննիսյանի, Կոմիտասին երկու հոգեբուժարան տեղափոխել են խաբեությամբ: Սկզբից նրան տանում են թուրքական հոգեբուժարան՝ Ցեղասպանությունից հետո, որտեղ նրան բուժում էր թուրք բժիշկ: Իսկ Փարիզ նա ընկնում է այն պատճառով, որ Օգնության կոմիտեն նրան խաբեության միջոցով հայտնում են, որ Միջազգային երաժշտական ընկերությունը նրան է այնտեղ հրավիրել: Փարիզյան հիվանդանոցում Կոմիտասը ոչ մեկի հետ չէր շփվում և ոչինչ չէր խնդրում: Չէր շփվում մի պարզ պատճառով՝ լեզուն չգիտեր:
Սակայն Կոմիտասի հիվանդության պատմության մեջ սխալներ կան: Այնտեղ ասվում է, որ 1898թվականին նա բուժումներ է ստացել Թուրքիայում և Ռւոսաստանում, այնուհետև առաջին անգամ տեղափոխվել հոգեբուժարան: Դա միանշանակ սխալ է, քանի որ 1898թվականին Կոմիտասը դեռ սովորում էր Գերմանիայում: Ըստ տվյալների, Կոմիտասին հոգեբուժարան են տեղափոխել 48տարեկանում, իսկ շիզոֆրենիան այդ տարիքում գրեթե չի զարգանում: Լեզուն չիմանալու պատճառով, բժիշկ-հիվանդ հարաբերությունը Կոմիտասի մոտ բացակայում էր: 
Հայտնի է նաեւ, որ Օգնության կոմիտեի պահանջով առանց իրենց թույլտվության ոչ ոք չպետք է այցելեր Կոմիտասին: Այս փաստը Լուիզը դրել էր հարցի տակ. ինչի՞ց էր խուսափում Օգնության կոմիտեն, եթե Կոմիտասի մոտ հոգեկան խանգարումներ կաին:
Ի վերջո, Ֆով-Հովհաննիսյանը գալիս է եզրակացության, որ Կոմիտասի մոտ պոստ-տրավմատիկ խանդարում էր, որը կարել էր բուժել կոմպոզիտորին նորմալ միջավայր վերադարձնելով: 
Կոմիտասի մահվան պատճառ է հանդիսացել ոսկրաբորբը: Բանը նրանում է, որ հոգեբուժարանի հիվանդներն հագնում էին կոպիտ ոտնամաններ: Դա նպաստեց կոմպոզիտորի ոտքի բորբոքմանը` առաջացնելով ոսկրաբորբ: Իսկ հակաբորբոքային միջոցները ստեղծվեցին 1948-1950-ական թվականներին....

Comments

Popular Posts