Այց ՀՀ Ազգային ժողով

Մարտի 6-ին, մեր հիանալի ուսուցիչների նախաձեռնությամբ և ուղեկցությամբ այցելեցինք ՀՀ Ազգային ժողով: Մեզ այնտեղ դիմավորեց մոտ 60 տարի ԱԺ-ում աշխատող Տիկին Մարոն: Ժամը 10:00ին  հետևեցինք նիստին, որի ընթացքում քվեարկությամբ  ընդունվեց  2 օրենք: Քառասուն րոպեանոց նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, հրավիրեց մեզ իր աշխատասենյակ, որտեղ լուսանկարվեցինք և հյուրասիրվեցինք ազգային շոկոլադներով:

Ապա անցկացվեց բաց դաս 
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ` Վարազդատ Կարապետյանի հետ:
Բոլորը ստացան իրենց հարցերի պատասխանները:  
Վերջում այցելեցինք Ազգային ժողովի նորաբաց թանգարան և զբոսնեցինք ԱԺ-ի տարածքում:  

Comments

Popular Posts